Բաղադրությունը
300 գ հավի կրծքամիս,
150 գ պահածոյացված ոլոռ,
200 գ թարմ վարունգ,
սամիթ,
200 գ թթվասեր,
աղ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Վարունգը կտրատել մեծ խորանարդներով:
Այնուհետև մանր կտրատել սամիթը, ավելացնել կտրատված վարունգի վրա: Ավելացնել նաև ոլոռը:
Հավի կրծքամիսը խաշել, թողնել, որ հովանա, մեծ խորանարդներով կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին:
Վերջում լցնել թթվասերը և բոլոր բաղադրիչները խառնել: Ըստ ցանկության աղով համեմել:
Բարի ախորժակ