Համեղ և ախորժելի տաք ապուր

Տավարի մսով ապուր
Ամենահամեղ ապուրը, որը երբևէ եփել եք:

Բաղադրիչներ

  • 500 գ տավարի փափկամիս
  • 200 գ բուլղարական պղպեղ
  • 500 գ կարտոֆիլ
  • 200 գ լոլիկ
  • 150 գ գազար
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 հատ սոխ
  • աղ
  • սև պղպեղ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղով՝ թույլ կրակի վրա՝ մինչև կարմրելը:
2 Բուլղարական պղպեղը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով:
3 Տավարի փափկամիսը ոչ շատ մանր կտորներով կտրատել (ըստ նախասիրության:)
4 Տավարի միսը ավելացնել սոխին, և տապակել:
5 Ավելացնել բուլղարական պղպեղը, գազարը և մարինացված լոլիկը: Լավ խառնել, թողնել միջին կրակի վրա 30 րոպե:
6 Ավելացնել կտրատված կարտոֆիլը և եռացրած ջուրը: Եփել 15-20 րոպե:
7 Ավելացնել կանաչին և սխտորը:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում