Լավաշով նրբերշիկներ

Պարզ և արագ ուտեստ անչափ համեղ միջուկով:
Բաղադրիչներ
- 3 հատ խաշած ձու
- 150 գ պանիր
- 70 գ թթվասեր
- 1/2 թեյի գդալ աղ
- 1/4 թեյի գդալ սև պղպեղ
- 1-2 հատ լավաշ
- 6 հատ նրբերշիկ
- 1 հատ ձու
- 30 մլ կաթ
- 1 թեյի գդալ չորացրած սամիթ
Պատրաստման եղանակը
- Խաշած ձուն և պանիրը անցկացնել քերիչով:

- Ավելացնել թթվասերը, աղը և սև պղպեղը:
- Լավաշը կտրատել նրբերշիկից մի փոքր ավելի լայն:
- Լավաշի ծայրին քսել միջուկը, նրբերշիկը դնել լավաշի մեջ, և ոլորել:


- Ձուն կաթով հարել, ավելացնել չորացրած սամիթը:

- Փաթաթված նրբերշիկները թաթախել թվի մեջ, և տապակել միջին կրակի վրա՝ ամեն կողմից 1-2 րոպե:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
