Բաղադրությունը
- 6 կտոր հաց,
- 3 հատ ձու,
- 30 գ պանիր,
- աղ,
- պղպեղ,
- 1 թեյի գդալ մանանեխ,
- 1 թեյի գդալ քունջոութ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Հացը խորանարդներով կտրատել և տապակել թավայի մեջ (առանց ձեթի) թույլ կրակին, մինչև խրթխթրան կտորներ կստացվեն:
Ձուն, աղը, սև պղպեղը, քունջութը և մանանեխը լավ խառնել, ավելացնել քերիչով անցկացված պանիրը ու կրկին խառնել:
Պատրաստի հացի կտորները լցնել ձվով զանգվածի մեջ ու խառնել:
Վերջում թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, և տապակել ձվով և հացի կտորներով ստացված զանգվածը:
Բարի ախորժակ