Բաղադրիչներ
500 գ տավարի խաշած սիրտ
1 տուփ մարինացված սունկ
2 գլուխ սոխ
5-6 հատ մարինացված վարունգ
աղ
սև պղպեղ
սամիթ
50 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Սոխն ու սունկը միջին չափով կտրատել, տապակել ձեթի մեջ` նախ սոխը, այնուհետև ավելացնել սունկը

Մսի յուղային մասերը հեռացնել, իսկ միսը երկարությամբ կտրատել

Մարինացված վարունգը երկարությամբ կտրատել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանրացրած սամիթ

Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձեթ և լավ խառնել
Մատուցելու ճիշտ ժամանակն է )))

Բարի ախորժակ