Բաղադրությունը
- 400-450 գ ալյուր,
- 200 գ կարագ,
- 1 հատ ձու,
- 10 գ փխրեցուցիչ,
- 50գ թթվասեր,
- 50 գ շաքարավազ վերջում բլիթների վրա շաղ տալու համար:
Պատրաստման եղանակը
Ալյուրի մեջ ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը և ձեռքերով տրորել:
Այնուհետև ավելացնել 1 հատ ձու, փխրեցուցիչ, թթվասեր ու կրկին խառնել: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ավելացնել ու տրորել:
Պատրաստի խմորը 30 ր թողնել, որ հանգստանա:
Հետո խմորը 4 գնդի բաժանել, յուրաքանչյուր գունդը գրդնակով բացել, մեջը շաքարավազ շաղ տալ, գլանակաձև փաթաթել ու կտրել 5-6 հատ խողովակաձև գլանակների:
Վերջում վրան շաքարավազ շաղ տալ և թխել 180 ջերմաստիճանում 20-25 րոպե:
Բարի ախորժակ: