Բաղադրիչներ
400 գ աղացած միս
1 գլուխ սոխ
6 ձու
250 մլ կաթ
1 լոլիկ
100 գ պանիր
հաց
ձիթայուղ
սև պղպեղ
քիմիոն
աղ
ուրց
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ, քիմիոն, ուրց, 100 մլ կաթ և լավ խառնել

Լցնել թավայի մեջ, տարածել և 2 կողմից լավ տապակել

Հացի կտորներ դնել

6 ձվին ավելացնել 150 մլ կաթ, աղ, սև պղպեղ, լցնել հացերի վրա, ծածկել և թողնել թույլ կրակի վրա 6 րոպե

Ափսեյի օգնությամբ շրջել հակառակ կողմի վրա

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկ, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 3 րոպե

Փորձե՞նք )))

Բարի ախորժակ