Համեղ ընթրիքի համար ձեզ ընդամենն անհրաժեշտ է այս 3 հիմնական բաղադրիչները: Աղացած մսով և կաղամբով տաք ուտեստ

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

500 գ կաղամբ

200 գ բրինձ

2 գլուխ սոխ

3 ճ/գ տոմատի մածուկ

1/3 ճ/գ շաքարավազ

1,5 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

300 մլ ջուր

2 դափնու տերև

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել և տապակել

Ավելացնել աղացած միս և 8 րոպե տապակել

Կաղամբը կտրատել և ավելացնել տապակին: Փակել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, շաքարավազ, սև պղպեղ, աղ, բրինձ և խառնել

Ավելացնել ջուր, 2  դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում