Հավի մսով աղցան

Գունեղ և համեղ աղցան Ձեր ճաշացանկում:
Բաղադրիչներ
- 2 հատ հավի կրծքամիս
- 2 հատ բուլղարական պղպեղ
- 3 ատամիկ սխտոր
- 20 գ կոկոսի յուղ
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ կանաչ խնձոր
- 3 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ
- 3 հատ խաշած ձու
- 10 գ կանաչ սոխ
- 10 գ սամիթ
- 10 գ մաղադանոս
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը մանր կտրատել:

- Կարմիր բուլղարական պղպեղը մանր կտրատել:

- Սխտորը ճզմել:
- Հավի կտրատված մսերը, պղպեղը, եգիպտացորենը և սխտորը տապակել կոկոսի յուղով, մինչև հավի մսի եփելը:

- Հեղուկը քամել, լցնել տարայի մեջ:
- Խնձորը մանր կտրատել, կանաչիները մանրացնել, ձուն անցկացնել քերիչով, և ավելացնել տապակած զանգվածին:
- Ավելացնել թթվասերը և լավ խառնել, համեմել աղով և սև պղպեղով:

- Թողնել սառնարանում մի քանի ժամ:
Բարի ախորժակ:
