Տորտիլլա
Համեղ տաք ուտեստ՝ ամեն օր պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 7 հատ լոշիկ
- 180 գ պանիր
- 150 գ խոզապուխտ
- 2 հատ լոլիկ
- 1 հատ ձու
- 1-2 ճաշի գդալ թթվասեր
- 10 գ քունջութ
Պատրաստման եղանակը
1 Պանիրը անցկացնել քերիչով:
2 Խոզապուխտը և լոլիկը կտրատել:
3 Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել թթվասերը, և խառնել:
4 Լոշիկները բաժանել 2 մասի: Լոշիկի անկյունում լցնել միջուկը, և փաթաթել:
5 Դասավորել տարայի մեջ, վրան քսել ձու, և ցանել քունջութը:
6 Եփել 180°C ջեռոցում 10-15 րոպե՝ մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: