Բաղադրիչներ
7-8 հատ միջին կարտոֆիլ
40 գ կարագ
սև պղպեղ
աղ
200 մլ կաթ
600-700 գ հավի աղացած միս
2 գլուխ սոխ
1 թ/գ տոմատի մածուկ
3 հատ լոլիկ
պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, խաշել

Կարտոֆիլին ավելացնել 20 գ կարագ և ճզմել, ավելացնել 1 թ/գ աղ, 0,5 թ/գ սև պղպեղ, կաթ և լավ խառնել

Թավայի մեջ 20 գ կարագ դնել, ավելացնել միսը, աղացած սոխը և տապակել

Ավելացնել 1 թ/գ տոմատի մածուկ, աղացած լոլիկ, 1 թ/գ աղ, 0,5 թ/գ սև պղպեղ

Լավ խառնել, թողնել 3-4 րոպե

Կաղապարի ներսը պատել կարագով, լցնել կարտոֆիլի մի մասը, հավասարապես տարածել

Ավելացնել տապակած մսի մի մասը, ապա կարտոֆիլի 2-րդ մասն ու նորից հավի միսը: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Հանել, ավելացնել քերած պանիր, դնել ջեռոցում այնքան, մինչև պանիրը հալվի

Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ