Հագեցնող ուտեստ, որը կարող է նաև նախաճաշի դեր կատարել

Բաղադրությունը

  • լավաշ,
  • 2 հատ լոլիկ,
  • 1 հատ սմբուկ,
  • 2 հատ ձու,
  • աղ,
  • պղպեղ,
  • 150 գ պանիր (սուլուգունի),
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Ձուն ջարդել և պատառաքաղով հարել:

Լավաշը թավայից մի փոքր մեծ չափով շրջանաձև կտրել: Հարկավոր է 3 կտոր:

Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել ձվով զանգվածի մի մասը, և դնել լավաշի առաջին շերտ: Շերտը սեղմել այնպես, որ ձուն մի փոքր կողքերից դուրս գա:

Լավաշի վրա դասավորել կտրատված լոլիկը, և քերված պանիր շաղ տալ:

Դնել լավաշի 2-րդ շերտը: Շերտի վրա լցնել նախապես խորանարդիկներով կտրատված և տապակված սմբուկը, կրկին քերված պանիր շաղ տալ:

Այնուհետև դնել լավաշի 3-րդ շերտը, սեղմել, և վրան լցնել ձվի մնացած զանգվածը:

Զգուշությամբ պտտել, և տապակել 2-րդ շերտը: Պանիրը պետք է ամբողջությամբ հալչի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում