Բաղադրիչներ
3 ճ/գ ձեթ
400 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1 գազար
1 պղպեղ
2 փոքր կամ 1 մեծ լոլիկ
2-3 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
1 թ/գ խմելի-սունելի
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
0,5 թ/գ չորացրած ռեհան
400 գ մակարոն
Եռման ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած գազար, 3 րոպե տապակել
Ավելացնել աղացած միս, 10 րոպե տապակել
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, լոլիկ, մանրացրած սխտոր, աղ, կարմիր քաղցր պղպեղ, խմելի-սունելի, չորացրած ռեհան, լավ խառնել, թողնել 1 րոպե
Ավելացնել մակարոն, եռման ջուր՝ այնքան, որ ծածկի մակարոնները: Ծածկել կափարիչն ու թողնել մինչև պատրաստ լինելը
Ճաշե՞նք )))
Բարի ախորժակ