Կոտլետներ
4 ժամ
Այս անուշահամ և հյութալի կոտլետները կարող եք նաև թավայի մեջ պատրաստել:
Բաղադրիչներ
- 500 գ աղացածմիս ( հավ և խոզ (3:1))
- 1 հատ ձու
- 1 հատ սոխ
- 140 գ եգիպտացորեն
- 1 ճաշի գդալ չորահաց
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- ջուր (ըստ անհրաժեշտության)
- աղ
- համեմունքներ (ըստ ցանկության)
Սոուս
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 0.5 ճաշի գդալ ալյուր
- 2 ատամիկ սխտոր
- 150 մլ ջուր
- սամիթ
- աղ
- համեմունքներ
Պատրաստման եղանակը
1 Սոխը և բիբարը կտրատել, լցնել աղացած մսի մեջ:
2 Ավելացնել 1 հատ ձու, եգիպտացորեն, չորահաց, շաքարավազ, ջուր, օրեգանո, աղ, կարի, սև և կարմիր պղպեղ և լավ խառնել:
3 Զանգվածից կոտլետներ ձևավորել: Կոտլետները դնել ջերմակայուն ամանի մեջ:
4 Եփել նախապես տաքացված ջեռոցում (200°C) 15 րոպե:
5 Սոուսը պատրաստելու համար թթվասերի մեջ լցնել ալյուր, քերված սխտոր, սամիթ, աղ, օրեգանո, սև պղպեղ, 150 մլ տաք ջուր և լավ խառնել:
6 Կոտլետները հանել ջեռոցից, դրանց վրա սոուս լցնել և ևս 20 րոպե եփել 180-190°C-ում:
Բարի ախորժակ