Բաղադրությունը
- 500 գ խաշած կարտոֆիլ,
- 200 գ պանիր,
- 2 հատ ձու,
- 2 ճաշի գդալ ալյուր,
- 1 թեյի գդալ սխտորի փոշի,
- աղ,
- սև պղպեղ,
- չորահաց,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել և քերիչով անցկացնել: Ավելացնել աղ, պղպեղ, 1 ձու և խառնել:
Պանիրը ևս քերիչով անցկացնել, ալյուրի հետ միասին ավելացնել զանգվածին և լավ խառնել:
Զանգվածից փոքր գնդեր պատրաստել: Նախ թաթախել ձվի մեջ, ապա չորահացի:
Թավայի մեջ առատ ձեթ լցնել և տապակել գնդիկները:
Բարի ախորժակ