Կարտոֆիլով լոշիկներ
25 րոպե
Այս լոշիկները հետաքրքիր տարբերակ են նախաճաշի համար:
Բաղադրիչներ
- 3-4 հատ կարտոֆիլ
- 4 հատ ձու
- 100 գ պանիր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլի կեղևը մաքրել, խոշոր քերիչով անցկացնել: Քերված կարտոֆիլը համեմել աղով և խառնել:
2 Պանիրը քերիչով անցկացնել, իսկ ձուն հարել: Պանիրը լցնել ձվով զանգվածի մեջ և խառնել:
3 Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, այնուհետև լցնել քերված կարտոֆիլը և տապակել:
4 Երբ կարտոֆիլով շերտի մի կողմը տապակված կլինի, մեկ այլ ամանի օգնությամբ շերտը պտտել:
5 Կարտոֆիլով շերտի վրա լցնել ձվով և պանրով զանգվածը, հավասարաչափ տարածել:
6 Թավան կափարիչով ծածկել: Կրակը թուլացնել, և եփել մինչև պատրաստի լինելը:
7 Մատուցելիս վրան կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ