Կարտոֆիլն ու միսը այս տարբերակով ստացվում են չափազանց համեղ, փափուկ և ախորժելի

Բաղադրիչներ

800 գ տավարի փափկամիս

ձեթ` տապակելու համար

2 հատ գազար

2 գլուխ սոխ

300 գ լոլիկ

1/3 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

½ թ/գ սև պղպեղ

2 հատ քաղցր պղպեղ

½ լ ջուր

6-8 հատ կարտոֆիլ

6-7 ատամիկ սխտոր

1 կծու պղպեղ` ըստ ցանկության

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Միսը բաժանել միջին չափի կտորների, 2 կողմից տապակել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, խառնել և թողնել 2-3 րոպե

Գազարը կտրատել միջին չափով, ավելացնել տապակին և թողնել 3-4 րոպե

Ավելացնել լոլիկ, աղացած համեմի սերմ, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, աղ, ջուր լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 30 րոպե

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած քաղցր պղպեղ, ամբողջական կարտոֆիլ, ամբողջական սխտոր, կծու պղպեղ, մի պտղունց աղ, ծածկել կափարիչն ու թողնել եռա (եփել այնքան, մինչև կարտոֆիլն ու միսը լավ փափկեն)

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում