Բաղադրությունը
- 6-7 հատ խաշված կարտոֆիլ,
- 150 գ սունկ,
- 1 հատ սոխ,
- 1 հատ փոքր գազար,
- սամիթ,
- 0.5 բաժակ պաքսիմատ կամ 1 ձու,
- աղ,
- պղպեղ,
- 0.5 թեյի գդալ սխտորի փոշի,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Սունկը մանր կտրատել:
Սոխարած պատրաստել, այնուհետև ավելացնել սունկը, քերիչով անցկացված գազարը և տապակել 3-4 րոպե:
Կարտոֆիլը խաշել, քերիչով անցկացնել:
Կարտոֆիլը, տապակված զանգվածը, մանր կտրատված սամիթը, սխտորի փոշին, աղը և պղպեղը միավորել և լավ խառնել:
Ստացված կարտոֆիլային զանգվածի մեջ ավելացնել պաքսիմատ կամ փոխարենը՝ ձու, և խառնել, այնուհետև կոտլետներ ձևավորել:
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել, կոտլետները շարել վրան և եփել 190 ջերմաստիճանում 20 րոպե:
Երբ կոտլետները գրեթե պատրաստ լինեն, հանել ջեռոցից, վրան ձեթ քսել ու ևս 5 րոպե թողնել ջեռոցում:
Մատուցել թթվասերով կամ սիրելի սոուսով:
Բարի ախորժակ