Բաղադրիչներ
Խմորի համար`
1 ձու
1 թ/գ աղ
2 թ/գ շաքարավազ
7 գ խմորիչ
300 մլ տաք կաթ
50 մլ ձեթ
500 գ ալյուր
Միջուկի համար`
ձեթ
1 գլուխ սոխ
1 գազար
400-500 գ կաղամբ
աղ
սև պղպեղ
Վերջնական տեսքի համար`
1 ձվի դեղնուց
1 ճ/գ կաթ
Պատրաստման եղանակը
1 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, խմորիչ և լավ խառնել
Ավելացնել տաք կաթ, ձեթ, ալյուր և խմոր հունցել
Ձեթով պատել ձեռքերը, որպեսզի չկպչի ձեռքերին և խմորը գնդի տեսքով հավաքել
Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 40 րոպե
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 1-2 րոպե, ավելացնել քերած գազար, թողնել 2 րոպե
Ավելացնել կտրատած կաղամբ, համեմել աղով, սև պղպեղով և թողնել 5-7 րոպե
Խմորը բաժանել 18 հավասար մասի, գնդել և թողնել 10 րոպե
Յուրաքանչյուր գնդիկը բացել, 1 ճ/գ խճողակ լցնել, փակել, շարել ջեռոցի թավայի մեջ (նախապես յուղաթուղթ քցել), ծածկել և թողնել 10-15 րոպե
1 ձվի դեղնուց և 1 ճ/գ կաթ խառնել իրար և քսել կարկանդակների վրա։ Դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ