Կարկանդակ, որի խմորը հալչում է բերանում

Բաղադրությունը

  • 400 գ աղացած միս (խոզ, տավար),
  • 1 հատ հավի փափկամիս,
  • 1 հատ կարտոֆիլ,
  • 2 հատ ձու,
  • 2 հատ սոխ,
  • աղ,
  • համեմունքներ,
  • 100 գ կարագ,
  • 300 գ ալյուր,
  • 200 մլ թթվասեր,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ:

Պատրաստման եղանակը

100 գ կարագը հալեցնել, լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել ձու, թթվասեր 1 պտղունց աղ և խառնել:

Ալյուրի վրա փխրեցուցիչ լցնել և մաղել: Մաղված ալյուրը մաս-մաս լցնել կարագով ստացված զանգվածի վրա ու զգուշությամբ խառնել: Այնուհետև խմոր հունցել:

Խմորը ծածկել սննդային տոպրակով և մոտ 30-40 րոպե թողնել սառնարանում:

Միջուկը պատրաստելու համար հավի կրծքամիսը և կարտոֆիլը մանր կտրատել, ավելացնել աղաղած խոզի, տավարի միս, կտրատված սոխ, աղ, պղպեղներ, չորացրած ռեհան և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության և լավ խառնել:

Խմորը բաժանել 2 մասի և գրտնակել: 1-ին մասի վրա լցնել միջուկը և տարածել, իսկ 2-րդ մասով ծածկել և ծայրերը փաթաթել: Նախապես առաջին շերտի տակ յուղաթուղթ փռել, որ թավայի մեջ դնելը հեշտ լինի:

Վերևի շերտը պատառաքաղով ծածկել, և վրան ձու քսել:

Թխել 40 րոպե 180 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում