Կարակում

Համեղ և հեշտ պատրաստվող թխվածք, որը կարող եք պատրաստել ցանկացած միջուկով:
Բաղադրիչներ
- 200 գ կարագ
- 100 գ շաքարավազ
- 400 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ճաշի գդալ թթվասեր
- 1 հատ ձու
- 300-400 գ մուրաբա
Պատրաստման եղանակը
- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ:
- Սառը կարագը անցկացնել քերիչով, լցնել ալյուրի մեջ:

- Լավ խառնել, որ ստացվի միասեռ զնգված:

- Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել թթվասեր և խառնել:

- Ավելացնել խմորին, և խառնել:

- Բաժանել 2 գնդի, մեկը մի քիչ փոքր: Փոքր գունդը դնել սառնարան՝ 20-30 րոպե:

- Խմորը ուղղանկյունաձև բացել, ավելացնել մուրաբան:

- Սառեցված խմորը քերիչով անցկացնել, և լցնել մուրաբայի վրա:

- Դնել ջեռոցի մեջ 180° C տաքությամբ, թխել 30 րոպե:

Բարի ախորժակ:
