Բյուջետային, համեղ և արագ պատրատսվող կաղամբով ջեռեփուկ

Կաղամբով ջեռեփուկ

Բաղադրիչներ

  • 500 գ կաղամբ
  • կանաչ սոխ
  • աղ
  • սև պղպեղ
  • սամիթ
  • 3 հատ ձու
  • 200 գ թթվասեր (+ մի փոքր թթվասեր ձևամանի համար)
  • 150 գ ալյուր
  • փխրեցուցիչ
  • քունջութ

Պատրաստման եղանակը

1 Կաղամբը, կանաչ սոխը, սամիթը կտրատել, համեմել աղով, պղպեղով և խառնել:
2 Մեկ այլ ամանի մեջ ձուն, աղը, սև պղպեղը, թթվասերը, ալյուրը, փխրեցուցիչը խառնել/հարել:
3 Ձևամանի (24 սմ) հատակին կարագ քսել, նախ կաղամբով զանգվածը, ապա ձվով զանգվածը լցնել մեջը և հավասարեցնել: Ուտեստի վրա քունջութ շաղ տալ:
4 Թխել 35-40 րոպե 180 ջերմաստիճանում:
Կիսվել Facebook-ում