Աղցաններ Բաղադրատոմսեր

Կաղամբով անզուգական աղցան, որից չեք կշտանա

Աղցան «Խառնաշփոթ»
Համեղ և գեղեցիկ աղցան, որը կարող եք մատուցել նաև տոնական սեղաններին:

Բաղադրիչներ

  • 300 գ կաղամբ
  • 200 գ հավի կրծքամիս
  • 150 գ շամպինիոն
  • 1 հատ գազար
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ մայոնեզ
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • կանաչ սոխ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Կաղամբը կտրատել:
  • Սունկը կտրատել, հետո տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը:
  • Հավի կրծքամիսը մանր կտրատել:
  • Գազարը անցկացնել քերիչով:
  • Սոխը մանր կտրատել, և ավելացնել կտրատված զանգվածին:
  • Թթվասերին և մայոնեզին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, և լավ խառնել:
  • Սոուսը ավելացնել աղցանին լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ: