Բաղադրիչներ
1 կաղամբ
½ ճ/գ աղ
4 ձու
3 ճ/գ փափուկ կաթնաշոռ
3 ճ/գ մայոնեզ
200 գ բարձր յուղայնությամբ սերուցք
½ թ/գ սև պղպեղ
3 ճ/գ ալյուր
½ ճ/գ եգիպտացորենի օսլա
2 ցողուն անաչ սխտոր
պանիր
Պատրաստման եղանակը
Կաղամբը երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, մի քիչ ճզմել և լցնել տարայի մեջ
Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել կաթնաշոռ, մայոնեզ, սերուցք, մի պտղունց աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել ալյուր, եգիպտացորենի օսլա, խառնել, ավելացնել մանրացրած կանաչ սխտոր և լավ խառնել
Ստացված զանգվածը լցնել կաղամբի վրա, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ