Բաղադրատոմսեր Թխվածքներ

Կաթնաշոռային նրբահամ բլիթներ

Կաթնաշոռային բլիթներ
30 минуты

Բաղադրիչներ

  • 100 գ կաթնաշոռ (9%)
  • 1 հատ ձու
  • 35 գ կարագ
  • 40 գ շաքարավազ
  • +/- 120 գ ալյուր
  • 4 գ փխրեցուցիչ
  • 1 պտղունց սոդա
  • 1 պտղունց աղ
  • վանիլ
  • 100 գ միջուկ (չամիչ, չորացրած բալ, ընկույզ)

Պատրաստման եղանակը

  • Ձուն, շաքարավազը և աղը պատառաքաղով հարել:
  • Ավելացնել փափուկ կարագ և խառնել:
  • Այնուհետև ավելացնել կաթնաշոռը և կրկին խառնել:
  • Ցանկության դեպքում կարելի է ավելացնել վանիլ:
  • Զանգվածի մեջ լցնել միջուկը (չամիչ, չորացրած բալ, ընկույզ), սոդան, փխրեցուցիչը և խառնել:
  • Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ՝ զուգահեռաբար խառնելով:
  • Վերջում կարելի է խմորը տրորել ձեռքերով:
  • Խմորից գնդիկներ ձևավորել և դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ:
  • Թխել մոտ15 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: