Կաթնային քաղցրավենիք
 
 
 
 

Անչափ համեղ քաղցրավենիք՝ հաշված րոպեների ընթցքում;
Բաղադրիչներ
- 1 լ կաթ
 - 130 գ ալյուր
 - 2 ճաշւի գդալ կարագ
 - 100 գ գետնանուշ
 - 170 գ շաքարավազ
 - 60 գ օսլա
 - 1 թեյի գդալ վանիլին
 - 90 գ կաթնային շոկոլադ
 - կոկոսի քերուկ
 
Պատրաստման եղանակը
1 Կաթը տաքացնել, ավելացնել շաքարավազը, ալյուրը, օսլան և վանիլինը: Եփել թույլ կրակի վրա՝ մինչև պնդանալը, անընդհատ խառնելով: 
 
2 Կրակի վրայից վերցնել, ավելացնել կարագը, և խառնել մինչև լուծվի:
 3 Լցնել բաժակների մեջ, և դնել սառնարանը:
 
4 Արդեն սառած միջուկը կտրատել նախընտրած չափսի, եզրերին ցանել գետնանուշը:
 
5 Շոկոլադը հալեցնել, և լցնել միջուկի երեսին: Ցանկության դեպքում կարող եք վրան ցանել կոկոսի քերուկ:
 
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
              Կիսվել Facebook-ում