Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Ծովախոցգետնի ձողիկներով ախորժելի և հագեցնող սառը ուտեստ, որը մեծ ջանքեր չի պահանջի

Լավաշով ռուլետ
Արագ և համեղ նախուտեստ, որը կգրավի Ձեր հյուրերի սրտերը:

Բաղադրիչներ

  • 2 հատ լավաշ
  • 300 գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 4 հատ եփած ձու
  • 250 գ գազար
  • 2 հատ վարունգ
  • հազարի տերևներ
  • մայոնեզ

Պատրաստման եղանակը

  • Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:
  • Խաշած ձուն անցկացնել քերիչով:
  • Մայոնեզը բարակ շերտով քսել լավաշին:
  • Լավաշի վրա լցնել կտրատված ծովախեցգետնի ձողիկները, ձուն և կտրատված հազարի թերթեր:
  • Հավասարաչափ ոլորել և կտրատել:

2-րդ միջուկ

  • Վարունգը մանր կտրատել:
  • Գազարը քերել:
  • Խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել կտրատված զանգվածին, վրան ավելացնել մայոնեզ, և լավ խառնել:
  • Հավասարաչափ քսել լավաշի վրա և ոլորել:
Բարի ախորժակ: