Ծիրանով թխվածք
Թեթև և ամառային գունեղ թխվածք՝ շատ նուրբ և համեղ միջուկով:
Բաղադրիչներ
- 3 հատ ձվի սպիտակուց
- 100 գ շաքարավազ
- 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 80 գ նուշ
Կրեմ
- 250 գ մասկարպոնե պանիր
- 100 գ սերուցք
- 1 ճաշի գդալ վանիլային էքստրակտ
- 280 գ ծիրան
Պատրաստման եղանակը
1 Ձվի սպիտակուցը առանձնացնել, և հարել մինչև սպիտակելը:
2 Կամաց-կամաց ավելացնել շաքարավազը, հարել միչև պնդանալը:
3 Ավելացնել եգիպտացորենի օսլան, և լավ խառնել:
4 Լցնել ձևամանի մեջ, հավասարաչափ տարածել:
5 Նուշը մանրացնել, և ցանել շերտի վրա:
6 Թխել ջեռոցում 180°C 10-15 րոպե: Թխելուց հետո ծածկել յուղաթղթով:
Կրեմ
1 Մասկարպոնե պանրին ավելացնել սերուցքը, վանիլի էքստրակտը, և հարիչով հարել:
2 Ավելացնել կտրատած ծիրանները, և խառնել:
1 Կրեմը քսել շերտի հակառակ կողմից, և ոլորել:
2 Ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարանում 2-3ժամ:
3 Ձևավորել կտրատված ծիրաններով:
Բարի ախորժակ: