Ծանոթանալով այս բաղադրատոմսին` դուք կարտոֆիլն այսուհետ հենց այսպես կպատրաստեք: Կարտոֆիլի տապակա

Բաղադրիչներ

700 գ փոքր կարտոֆիլ

1 թ/գ աղ

կանաչ սոխ

115 գ պանիր

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ կարագ

1 ճ/գ ձիթայուղ

¼ թ/գ կարմիր պղպեղ

¼ թ/գ սև պղպեղ

½ թ/գ քաղցր պղպեղ

½ թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, լցնել կաթսայի մեջ, ջուր լցնել այնքան, որ ծածկի կարտոֆիլները: Ավելացնել 1 թ/գ աղ և թողնել կրակին 12-15 րոպե

Թավայի մեջ կարագ դնել, ձիթայուղ լցնել (կարելի է վերցնել ցանկացած բուսայուղ)

Ավելացնել մանրացրած սխտոր, կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, աղ և լավ խառնել

Ավելացնել կարտոֆիլը, լավ խառնել, թողնել միջին կրակի ջերմության վրա 1-2 րոպե

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել 2-3 րոպե

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում