Ծաղկակաղամբի պատրաստման ա՛յս տարբերակը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին: Ծաղկակաղամբը` տապակած բանջարեղենով

Բաղադրիչներ

1 ծաղկակաղամբ

1 գլուխ սոխ

ձիթայուղ

2 քաղցր պղպեղ

2 հատ լոլիկ

2-3 ատամիկ սխտոր

2 թ/գ շաքարավազ

1,05 ճ/գ տոմատի մածուկ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Եռման աղաջրի մեջ, 10-12 րոպե խաշել ծաղկակաղամբը

Առանձին թավայի մեջ, ձիթայուղով տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, երկարությամբ կտրատած պղպեղները, համեմել աղով, ծածկել կափարիչն ու թողնել 5-7 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը, ճզմած սխտորը: Տոմատի մածուկը ջրով բացել և ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել շաքարավազ

Ավելացնել ծաղկակաղամբը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Եվ ահա՛ պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում