Խրթխրթան և հագեցնող ծաղկակաղամբներ, որոնք կփոխարինեն անգամ մսային ուտեստներին

Տապակած ծաղկակաղամբ
Խրթխրթան ծաղկակղամբների համը դեռ երկար ժամանակ կմնա Ձեր բերանում:

Բաղադրիչներ

  • 600 գ ծաղկակաղամբ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 հատ ձու
  • 100 գ ալյուր
  • 120 մլ կաթ
  • 1 ճաշի գդալ չորացրած մաղադանոս
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 թեյի գդալ կարմիր պղպեղ (քաղցր)
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Ծաղկակաղամբը միջին չափսի կտրատել:
2 Խաշել 10-15 րոպե, ջրին ավելացնել 1 ատամիկ սխտոր:
3 Ալյուրին ավելացնել աղ, չորացրած մաղադանոս, սխտորի փոշի, սև և կարմիր պղպեղ, ձու, կաթ և հարել:
4 Խաշած ծաղկակաղամբը պատել ստացված սոուսով:
5 Տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե մինչև կարմրելը:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում