Գյուղական կարտոֆիլ
Տնական և ախորժելի կարտոֆիլներ՝ պատրաստված ջեռոցում:
Բաղադրիչներ
- 4-5 հատ կարտոֆիլ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1/2 թեյի գդալ օրեգանո
- 1 թեյի գդալ համեմունք նախատեսված կատոֆիլի համար
- 2 ճաշի գդալ բուսայուղ
Սոուս
- 200 գ մայոնեզ
- 100 գ վարունգ
- 1-2 ատամիկ սխտոր
- սամիթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը կտրատել երկարությամբ՝ մեծ կտորներով:
2 Համեմունքները խառնել իրար, ավելացնել բուսայուղին, և կարտոֆիլների վրա լցնել:
3 Եփել 200°C ջեռոցում 40 րոպե:
Սոուս
1 Վարունգը քերիչով անցկացնել:
2 Սամիթը մանր կտրատել, և ավելացնել մայոնեզին:
3 Սխտորը ճզմել սոուսի մեջ, ավելացնել համեմունքները, և խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: