Խրթխրթան չիփսեր՝ տան պայմաններում. երեխաները էլի ու էլի կպահանջեն պատրաստել

Չիփսեր
Ամենասիրելի չիփսերը պատրաստում ենք ինքներս՝ տան պայմաններում:

Բաղադրիչներ

  • 300 գ կարտոֆիլ
  • 1 ճաշի գդալ պանրային համեմունք
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը բարակ շերտերով կտրատել, լցնել ջրի մեջ:
2 Մի քանի րոպե ջրի մեջ թողնելուց հետո, լավ լվանալ, հանել ջրից, և սրբիչով երկու կողմից լավ չորացնել:
3 Բուսայուղը թույլ կրակի վրա լավ տաքացնել, կարտոֆիլները լցնել , և տապակել:
4 Տապակելու ընթացքում անընդհատ շրջել, որ չվառվեն:
5 3-5 րոպեում կարտոֆիլները կստանան ոսկեգույն գույն և կդառնան խրթխրթան:
6 Բուսայուղից հանել, թողնել անձեռոցիկի վրա, որ բուսայուղը դուրս գա:
7 Տեղափոխել տարայի մեջ ,ավելացնել համեմունքը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում