Խրթխրթան, նրբահամ և նրբաբույր թխվածքաբլիթներ, որոնք կդառնան ձեր ժամանցի համեղ մասնիկը։ Կրեկեռներ

Բաղադրիչներ

60 գ տաք կաթ

20 գ շականակագույն շաքարավազ

30 գ հալեցրած կարագ

3 գ խմորիչ

150 գ ալյուր

3 գ աղ

2 գ փխրեցուցիչ

10 գ քնջութ

Սպանախ, հազար կամ ցանկացած այլ կանաչեղեն

Պատրաստման եղանակը

Տաք կաթին ավելացնել շականակագույն շաքարավազ, հալեցրած կարագ, խմորիչ, լավ խառնել

Ավելացնել ալյուր, աղ, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել։ Ստացվում է փոքր-ինչ պինդ, չկպչուն խմոր

Ավելացնել կանաչեղեն, քնջութ, լավ հունցել, ծածկել և թողնել 30 րոպե

Խմորը տեղափոխել յուղաթղթի վրա, ևս 1 թուղթ դնել խմորի վրա, ձեռքով մի փոքր բացել խմորը, ապա բարակ, ուղղանկյունաձև գրտնակել

Անկյունները հավասարեցնել, բաժանել մասերի

Իրարից 1-2 սմ հեռավորության վրա շարել ջեռոցի տապակի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում