Բաղադրատոմսեր Թխվածքներ

Խրթխրթան կրուասաններ Ձեր իսկ ձեռքերով

Կրուասան
1 час
Կրուասաններ, որոնք ամբողջական կդարձնեն Ձեր թեյի կամ սուրճի սեղանը: Դրանք ստացվում են խրթխրթան, բայց միևնույն ժամանակ շատ փխրուն, ունեն հիանալի համ և ախորժելի տեսք:

Բաղադրիչներ

  • 200 մլ տաք ջուր
  • 200 մլ կաթ
  • 1/3 թեյի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 10 գր խմորիչ
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 2 հատ ձու
  • 750–800 գր ալյուր
  • 180 գր կարագ
  • 1 տուփ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

  • Կաթը մի փոքր տաքացնել, ավելացնել ջուր, աղ, շաքարավազ և խմորիչ։ Խառնել, փակել սննդային տոպրակով և թողնել մոտ 8–10 րոպե։
  • Ստացված խառնուրդին ավելացնել բուսական յուղ, ձու (1 հատ ձվի դեղնուցը նախապես առանձնացնել)։ Ավելացնել ալյուրը, և հունցել խմորը։
  • Փակել սննդային տոպրակով, այնուհետև ծածկել սրբիչով։ Թողնել այնքան ժամանակ, մինչև որ խմորը իր չափերից 2–3 անգամ մեծանա:
  • Բաժանել խմորը 10–12 մասի, գնդել և ծածկել սրբիչով։
  • Յուրաքանչյուր մասը գրդնակել (մոտ 3մմ հաստությամբ), վրան բարակ շերտով կարագ քսել և փակել հաջորդ խմորի շերտով։ Կրկնել նույն հերթականությամբ։ Այնուհետև վրան մի փոքր ալյուր շաղ տալ և կրկին գրդնակել (մոտ 5–6մմ հաստությամբ)։
  • Խոհարարական դանակի օգնությամբ բաժանել խմորը 20–24 երկարավուն եռանկյունների, այնուհետև յուրաքանչյուր մասի մի ծայրին փոքր կտրվածք անել, և վրան մեկ թեյի գդալ եփած խտացրած կաթ դնել։
  • Փաթաթել խմորը՝ սկսելով եռանկյան փոքր կողմից դեպի սուր ծայրը։
  • Կրուասանները դնել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ, և մի մասի վրա քսել առանձնացված ձվի դեղնուցը։
  • Դնել ջեռոցը 30–35 րոպե 180° C ջերմաստիճանում։ Հանել և շաքարի փոշի շաղ տալ այն կրուասանների վրա, որոնց վրա մինչ թխելը դեղնուց չէիք քսել։
Կարող եք պատրաստել Ձեր նախընտրած միջուկով, ինչպես նաև առանց միջուկի և ունենալ տիպիկ ֆրանսիական նախաճաշ՝ կարագով և թեյով: