Բաղադրիչներ
1հատ դդմիկ
1 կարմիր պղպեղ
2 հատ գազար
1 գլուխ կարմիր սոխ
150 գ շամպինյոն
3 ատամիկ սխտոր
1 թ/գ կծու պղպեղ
աղ
4 ճ/գ ձեթ
3 ցողուն կանաչ սոխ
2 ճ/գ սոյայի սոուս
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել 2 ճ/գ ձեթի մեջ: Ավելացնել մանրացրած սխտոր, թողնել մի քանի վայրկյան և հանել թավայից
Թավայի մեջ 1 ճ/գ ձեթ լցնել, ավելացնել կտրատած սունկը, թողնել 3 րոպե ուժեղ կրակի վրա
1 ճ/գ ձեթի մեջ, 4-5 րոպե տապակել երկարությամբ կտրատած գազարը
Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը, դդմիկը, ևս 1 ճ/գ ձեթ, լավ խառնել և թողնել ուժեղ կրակի վրա 3 րոպե
Ավելացնել տապակած սոխն ու սունկը, կանաչ սոխը, սոյայի սոուսը, կծու պղպեղը, աղը և թողնել կրակին 2 րոպե
Զարդարեք քնջութով և մատուցեք )))
Բարի ախորժակ