Խոզի մսի պատրաստման ամենահամեղ և արագ բաղադրատոմսը, որն արդեն դուք ունեք։ Տապակած խոզի միս՝ սոուսով

Բաղադրիչներ

4 կտոր խոզի փափկամիս

1 թ/գ աղ

1/2 թ/գ սխտորի փոշի

1/4 թ/գ խնկունի կամ ուրց

սև պղպեղ

6 ատամիկ սխտոր

20 գ կարագ

4 ճ/գ մեղր

5 ճ/գ հավի արգանակ

2 ճ/գ խնձորի քացախ

Կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Աղը, սև պղպեղը, սխտորի փոշին, ուրցը կամ խնկունին խառնել իրար և ստացված խառնուրդով համեմել միսը 2 կողմից

2 կողմից տապակել 4-5 րոպե, ապա նաև կողային հատվածները կարմրացնել

Սխտորը մանրացնել, 30 վայրկյան տապակել կարագով, ապա ավելացնել մեղր, արգանակ, քացախ, թողնել կրակին 2 րոպե

Ավելացնել տապակած միսը, թողնել մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ շրջելով հակառակ կողմի վրա, որպեսզի սոուսը հավասարապես ներծծվի մսի մեջ

Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում