Բաղադրիչներ
Մարինացնելու համար`
6 լ ջուր
2 բաժակ աղ (բաժակի տարողությունը`200 գ)
1 թ/գ հատիկավոր սև պղպեղ
6-7 ատամիկ սխտոր
5-6 դափնու տերև
5 կգ խոզի միս` թև
4 ճ/գ թթվասեր
2 թ/գ կարմիր պղպեղ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ չաման
10 հատ սխտոր
2 գազար
Պատրաստման եղանակը
Միսը 2 կողմից մի քանի տեղից ծակծկել

6 լ ջրին ավելացնել հատիկավոր սև պղպեղ, սխտոր, դափնու տերև, աղ, լավ խառնել, ապա միսը դնել ջրի մեջ և թողնել 24 ժամ

Հանել ջրից, լավ լվանալ, մի քանի տեղից կամ արդեն անցքեր անել: Անցքերի մեջ սխտոր և գազար դնել

Թթվասերին ավելացնել սև և կարմիր պղպեղներ, չաման, լավ խառնել և 2 կողմից պատել ամբողջ միսը

Դնել խոհարարական պակետի մեջ, տեղափոխել 170°С տաքացրած ջեռոց` 5-5,30 ժամ

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ