Խնձորն այն քիչ մրգերից է, որը գրեթե ողջ տարին առկա է մեր սննդակարգում: Այն պարունակում է С, В1, В2, Р, Е վիտամիններ, այդ թվում նաև մանգան և կալիում: Սակայն մի կողմից այն 10 անգամ ավելի քիչ վիտամին C է պարունակում, քան նարինջը: 150 գ խնձորը ապահովում է միայն վիտամին C-ի օրական նորմայի 8%-ը:
Խնձորի գլխավոր հարստությունը դրանում պարունակվող հակաօքսիդիչներն են: Վերջիններս պաշտպանում են քաղցկեղից, սրտային հիվանդություններից, դանդաղեցնում ծերացման գործընթացը: Մյուս մրգերի հետ համեմատ խնձորն ամենաշատն է, որ պարունակում է հակաօքսիդիչներ: Եվ որ ամենակարևորներից է, ի տարբերություն վիտամինների՝ հակաօքսիդիչները կարող են երկար ժամանակ պահպանվել և չկորցնել իրենց օգտակար հատկությունները:
С, В1, В2, Р, Е վիտամինների, կալցիումի և յոդի շնորհիվ խնձորն օգնում է հոգնածության և սթրեսսի ժամանակ, լավացնում ուղեղի աշխատանքը:
Խնձորն օգտակար է հիպերտոնիկ հիվանդության դեպքում, քանի որ օրգանիզմից հեռացնում են ավելցուկային ջուրն ու աղը՝ նպաստելով արյան ճնշման իջեցմանը:
Խնձորի մյուս օգտակար հատկությունն այն է, որ բարելավվում է մարսողության գործընթացը, քանի որ պարունակում է անհրաժեշտ թթուները: Բացի այդ խնձորն օգտակար է թունավորումների դեպքում, այն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:
Խնձոր խորհուրդ չի տրվում օգտագործել պեպտիկ խոց, գաստրիտ ունեցող անձանց, քանի որ դրանում առկա թթուները գրգռում են հիվանդ լորձաթաղանթը: