Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Լցոնած պղպեղով հյութալի ուտեստ

Լցոնած պղպեղով ուտեստ

Բաղադրիչներ

  • 400 գ խճողակ (խոզի միս + տավարի միս)
  • 8-10 հատ բուլղարական պղպեղ
  • 2-3 ճաշի գդալ բրինձ
  • 2-3 հատ լոլիկ
  • 2 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կետչուպ
  • սամիթ կամ մաղադանոս
  • ձեթ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • աղ
  • սև պղպեղ

Սոուս

  • 200 գ թթվասեր
  • 2-3 ճաշի գդալ տոմատի մածուկ կամ կետչուպ
  • 500 մլ ջուր
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Պղպեղը լվանալ, «կափարիչը» կտրել և մեջը մաքրել:
  • Թավայի մեջ ձեթ լցնել, և պղպեղը մի փոքր տապակել:
  • Բրինձը կիսաեփ անել:
  • Գազարը քերիչով անցկացնել:
  • Սոխը կտրատել:
  • Տապակել սոխը և գազարը՝ համեմելով աղով և պղպեղով:
  • Լոլիկը 2 րոպե դնել տաք ջրի մեջ, իսկ հետո հանել լոլիկի կեղևը և կտրատել:
  • Սխտորը ճզմել կամ մանր կտրատել:
  • Կանաչին մանր կտրատել:
  • Աղացած մսի մեջ լցնել տապակված գազարը և սոխը, բրինձը, լոլիկը, սխտորը, տոմատի մածուկը կամ կետչուպը, աղը, շաքարավազը, սև պղպեղը, կանաչին և խառնել:
  • Այս միջուկը լցնել պղպեղի մեջ:
  • Սոուսը պատրաստելու համար թավայի մեջ խառնել թթվասերը, տոմատի մածուկը կամ կետչուպը, հետո ջուր և աղ ավելացնել և խառնել:
  • Պղպեղները դնել սոուսի մեջ և եփել մոտ 60-70 թույլ կրակին ծածկված կափարիչով: