Լցոնած պղպեղ

Այս բաղադրատոմսը տաք նախուտեստ պատրաստելու հիանալի տարբերակ է:
Բաղադրիչներ
- 1 հատ սոխ
- 250 գր աղացած միս
- 3 հատ ձու
- 100 գր պանիր
- 250 գր ֆետա պանիր
- 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
- 1/2 թեյի գդալ աղ
- 4 հատ քաղցր պղպեղ
- 1 հատ լոլիկ
Պատրաստման եղանակը
- Պատրաստել սոխարած, ավելացնել աղացած միսը և տապակել, պանիրները մանր կտրատել:

- Տարայի մեջ խառնել ձուն, տապակած միսը, պանիրները, համեմել աղով և պղպեղով:

- Պղպեղները կիսել, շարել յուղաթերթով ծածկված սկուտեղի վրա, վրան բուսական յուղ քսել:

- Լցոնել պղպեղները միջուկով և եփել ջեռոցում մոտ 25 րոպե 230°C ջերմաստիճանում:

- Լոլիկները շրջանաձև կտրել, շարել պղպեղների վրա և ևս 5 րոպե դնել ջեռոցում:

Բարի ախորժակ
