Լոբու պատրաստման այսպիսի տարբերակը, յուրօրինակ համը դուր կգա հատկապես տղամարդկանց: Կարմիր լոբին` վրացական խոհանոցի առանձնահատկություններով

Բաղադրիչներ

500 գ կարմիր լոբի

250 գ սոխ

2 ատամիկ սխտոր

100 գ ընկույզ

կծու պղպեղ

3 ճ/գ ձեթ

1 թ/գ ուցխո-սունելի

1 թ/գ շաֆրան

1 թ/գ համեմի փոշի

2 ճ/գ կարմիր գինու քացախ

50 գ թարմ համեմ

20 գ մաղադանոս

20 գ նեխուրի տերևներ

20 գ կանաչ սոխ

ջուր

1 թ/գ սև պղպեղ

2 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Լոբին լվանալ, սառը ջուր լցնել և 10 ժամ թողնել

Դնել կրակին, 2 րոպե եռացնել, ջուրը թափել, լցնել սառը ջուր (3 սմ բարձր լինի լոբուց), 2-2,5 ժամ թողնել թույլ կրակին

Եփած լոբու ջրից 100 մլ առանցնացնել

Լոբու 1/3 մասը ճզմել

Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, 10 րոպե թողնել թույլ կրակի վրա

Լցնել լոբու վրա, 10 րոպե թողնել թույլ կրակի վրա

Ընկույզին ավելացնել սև պղպեղ, շաֆրան, համեմի փոշի, աղ, ուցխո-սունելի, սխտոր, կարմիր գինու քացախ, կծու պղպեղ` ըստ ցանկության, լոբու առանձնացրած ջուրը և հարել

Ավելացնել ընդհանուր զանգվածին և 3 րոպե թողնել թույլ կրակին

Ավելացնել կտրտած նեխուրի տերև, կանաչ սոխ, համեմ, մաղադանոս

Կարող եք մատուցել նռան հատիկներով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում