Լոբով աղցան: Նորույթ Ձեր աղցանների ցանկում

Բաղադրությունը

  • 1 հատ գազար,
  • 1 հատ սոխ,
  • 2 կտոր հաց,
  • 1 հատ բուլղարական պղպեղ,
  • 1 ատամիկ սխտոր,
  • 2 հատ թթու վարունգ,
  • 3 ճաշի գդալ ձեթ,
  • կանաչի,
  • կարմիր լոբի,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հացը խորանարդներով կտրատել և մի փոքր տապակել (առանց ձեթի) չոր թավայի մեջ:

Սոխը մանր կտրատել և սոխարած պատրաստել: Սոխարածի վրա ավելացնել քերիչով անցկացված գազարը:

Բուլղարական պղպեղը, թթու վարունգը և կանաչին կտրատել:

Լոբին խաշել կամ էլ կարելի է օգտագործել պահածոյացված լոբի:

Միավորել բոլոր բաղադրիչները՝ լոբին, թթու վարունգը, բուլղարական պղպեղը, տապակված սոխը և գազարը: Ավելացնել կանաչին, ճզմված սխտորը, աղը և պղպեղը և լավ խառնել:

Վրան շաղ տալ պատրաստված չորահացը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում