Սնկով և լոբով ուտեստ

Շատ հեշտ պատրաստվող և հասանելի ուտեստ՝ ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 300 գ շամպինիոն
- 250 գ լոբի
- 200 մլ ջուր
- 1 հատ սոխ
- 1 հատ գազար
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 1 թեյի գդալ պապրիկա
- 1/2 թեյի գդալ աղ
- 1-2 ատամիկ սխտոր
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Լոբին նախապես թրջել 1 օր առաջ:

- Տեղափոխել տարայի մեջ, ավելացնել ջուր, և եփել 40 րոպե:
- Սունկը և սոխը մանրացնել:

- Գազարը անցկացնել քերիչով:
- Սունկը նախապես տաքացրած թավայի մեջ շոգեխաշել, երբ ջուրը դուրս գա, ավելացնել բուսայուղը: Սունկը կարմրելուց հետո ավելացնել սոխը:
- Սունկը տապակելուց հետո ավելացնել գազարը:

- 2-3 րոպե տապակելուց հետո ավելացնել լոբին:
- Ավելացնել համեմունքները:

- Ավելացնել եռացրած ջուրը, թողնել թույլ կրակի վրա:

- 15-20 րոպե եփելուց հետո ավելացնել սխտորը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
