Լավաշով կեսադիլյա. արագ համեղ, հյութալի

Լավաշով կեսադիլյա
Այս կեսադիլյաները հիանալի տարբերակ են արագ և ախորժելի ուտեստ պատրաստելու համար:

Բաղադրիչներ

  • 300 գր հավի փափկամիս
  • 1 հատ սոխ
  • 0.5 հատ քաղցր կարմիր պղպեղ
  • 0.5 հատ քաղցր կանաչ պղպեղ
  • 150 գր պանիր
  • 2 հատ լավաշ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1/4 թեյի գդալ աղացած սև պղպեղ
  • 1/2 թեյի գդալ պապրիկա
  • 1/4 թեյի գդալ ուրց

Պատրաստման եղանակը

1 Սոուսի համար տարայի մեջ խառնել աղացած սև պղպեղը, պապրիկան, ուրցը, սոյայի սոուսը և ճզմած կամ մանր կտրատված սխտորը:
2 Հավի փափկամիսը կտրատել, սոուսով տապակել:
3 Նույն թավայի մեջ տապակել նաև մանր կտրատված սոխը և պղպեղները, այնուհետև խառնել մսին:
4 Լավաշը կիսել կամ շրջաններ կտրել, պանիրը անցկացնել քերիչով:
5 Թավայի մեջ կարագ դնել: Յուրաքանչյուր լավաշի կես մասի վրա լցնել պանիրը և միջուկը:
6 Ծալել, դնել թավայի մեջ, վրան հալեցրած կարագ քսել: Տապակել մի քանի րոպե ամեն կողմից մինչև պանրի հալվելը:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում