Բաղադրությունը
- լավաշ,
- պապրիկա,
- աղ,
- սև պղպեղ,
- սխտոր կամ սխտորի փոշի,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Ձեթի մեջ ավելացնել աղ, սև պղպեղ, պապրիկա, 1-2 ատամիկ ճզմված սխտոր և խառնել:

Այս զանգվածը լավ քսել լավաշի շերտերի վրա:

Այնուհետև լավաշից քառակուսիներ կտրել:

Կտորները լցնել ջեռոցի թավայի մեջ և եփել/չորացնել 10-15 րոպե 200 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ