Բաղադրությունը
- լավաշ,
- 5 հատ խաշած ձու,
- 1 կապ կանաչ սոխ,
- 100 գ պանիր,
- մայոնեզ,
- 2 հատ ձու:
Պատրաստման եղանակը
Միասին խառնել խաշված և կտրատված ձուն, կտրատված կանաչ սոխը և քերիչով անցկացված պանիրը:
Լավաշից երկար և միջին բարակության ուղղանկյուններ կտրել, վրան մայոնեզ քսել, լցնել միջուկը և եռանկյունաձև փաթաթել:
Թավայի մեջ ձեթ լցնել, առանձին ամանի մեջ 2 ձու ջարդել, աղով համեմել և պատառաքաղով հարել:
Պատրաստի կարկանդակները թաթախել ձվի մեջ և երկու կոողմից տապակել:
Բարի ախորժակ