Լավաշից պատրաստված անուշահամ ձողիկներ

Բաղադրությունը

  • 1 հատ լավաշ
  • 400 գ կարտոֆիլ,
  • սամիթ,
  • 1/2  թեյի գդալ աղ,
  • 100 գ պանիր,
  • սխտոր (ըստ ցանկության),
  • աղ,
  • պղպեղ,
  • քունջութ (ըստ ցանկության),
  • ձու:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ, կեղևը մաքրել և խաշել՝ ջրի մեջ մի փոքր աղ ավելացնելով:

Կարտոֆիլից խյուս պատրաստել:

Սամիթը մանր կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Կարտոֆիլը, սամիթը, պանիրը խառնել, ավելացնել մի փոքր ճզմված սխտոր՝ ըստ ցանկության, պղպեղ:

Լավաշը ուղղանկյունների կտրատել:

Միջուկը լցնել ծայրի հատվածում, և լավաշը փաթաթել:

Լավաշից պատրաստված ձողիկները դնել ջեռոցի ամանի մեջ: Ամանը նախապես ծածկել յուղաթղթով՝ դրա վրա կարագ քսելով:

Ձողիկների վրա ջարդած ձվի դեղնուց քսել (դեղնուցը կարելի է շատ քիչ կաթի հետ խառնել), և քունջութ շաղ տալ:

Եփել 200 ջերմաստիճանում 15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում