Բաղադրիչներ
1 ցողուն պրաս սոխ
2 գազար
3 ատամիկ սխտոր
1,5 գունավոր պղպեղ
3 կարտոֆիլ + 600 մլ տաք ջուր
400 գ խաշած սիսեռ
1 լոլիկ
20 մլ ձիթայուղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1/2 թ/գ սև պղպեղ
1 թ/գ աղ
1 թ/գ օրեգանո
մաղդանոս
Պատրաստման եղանակը
Սոխ պրասը, սխտորը մանրացնել, գազարը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել աղ, ծածկել կափարիչն ու 5 րոպե թողնել կրակին
Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղներ և թողնել ևս 5 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե
Ավելացնել խաշած սիսեռ, ծածկել և թողնել թույլ կրակին ևս 5 րոպե
Ավելացնել քերիչով անցկացրած լոլիկ, սև և կրամիր պղպեղներ, օրեգանո, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ