Բաղադրիչներ
3 խաշած կարտոֆիլ
1 խաշած գազար
1 գլուխ սոխ
100 գ պանիր
4 ճ/գ ալյուր
2 ձու
պաքսիմատ
աղ
սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլն ու գազարը քերիչով անցկացնել, ավելացնել մանրացրած մաղադանոս, աղ, սև պղպեղ

Սոխը կիսալուսնաձև կտրատաել 2 րոպե տապակել, ապա ավելացնել քերած պանիր, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լավ խառնել, ավելացնել ալյուր, դարձյալ լավ խառնել

Ստացված զանգվածից միջին մեծության կոտլետներ ձևել

Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ